Պորտուգալիայի կենտրոնական հատվածում այրվում է 8,5 հազար հա անտառային տարածք. կան տուժածներ

15:28   22 Հուլիս 2019    221

Պորտուգալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած անտառային հրդեհներից տուժել է առնվազն 30 մարդ: Այրվում է 8,5 հազար հեկտար տարածք:

Հրդեհը բռնկվել է հուլիսի 20-ին, Կաստելո Բրանկոյի շրջանում գտնվող Վիլա- դի- Ռեյի քաղաքապետարանում, այնուհետև տարածվել է հարակից Սանտարեմի շրջանի Մասանի քաղաքապետարանի տարածք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրդեհային ծառայության ներկայացուցիչը նշել է, որ իրավիճակը շարունակում է մնալ «շատ բարդ»: Հրդեհի արագ տարածմանը նպաստում են նաև բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամին: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 800 հրշեջ:

Հրդեհից տուժել է 30 մարդ, նրանց վիճակը գնահատվում է ծանր:

Տեղական իշխանություններն ուսումնասիրում են հրդեհի առաջացման պատճառները և չեն բացառում այն վարկածը, որ հրդեհի պատճառը մարդկային գործոնն է: Ոստիկանությունը հայտնել է նաև, որ մեկ կասկածյալ ձերբակալվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորտուգալիա  


Վերնագիրի այլ պիտակները