Վրաստանում բժիշկների աշխատանքը խոչընդոտելը կտուգանվի 1000 լարիով

16:06   22 Հուլիս 2019    295

Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովը հուլիսի 23-ի նիստին քննարկման կներկայացնի օրինագիծ, համաձայն որի՝ օրենքով պատժելի կհամարվի բժիշկների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կամ բուժաշխատակազմին վիրավորելը:

Նախագծի համաձայն՝ փոփոխություններ կկատարվեն մի քանի օրենքներում: Խախտման դեպքում կսահմանվի տուգանք 1000 լարիի չափով, իսկ կրկնվելու դեպքում տուգանքը կկազմի 2000 լարի:

Նախագիծն առաջադրվել է բժիշկների հանդեպ բռնության ու վիրավորանքների դեպքերի աճի ֆոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները