ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեղադրանքով Իրանում կայացվել է մահապատժի դատավճիռ

16:41   22 Հուլիս 2019    299

Իրանում կալանավորվել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) օգտին լրտեսություն անելու մեջ մեղադրվող 17 մարդ:

Իրանական մամուլի համաձայն՝ նրանցից մի քանիսի նկատմամբ մահապատժի վճիռ է արձակվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրանի հետախուզության նախարարության լրտեսության դեմ պայքարի վարչության պետը հայտարարել է, որ նշված 17 անձինք ԱՄՆ-ի կողմից հատուկ նախապատրաստվել և Իրան են ուղարկվել լրտեսության նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները