Թուրքմենական լրատվամիջոցները նախագահ Բերդիմուհամեդովի անհետացման վերաբերյալ նոր վարկած են հնչեցրել

16:59   22 Հուլիս 2019    292

Թուրքմենական ընդդիմադիր «Թուրքմենստանի քրոնիկոն» պորտալը գրում է, որ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անհետացումը տեղեկատվական դաշտից ոչ թե իր մահվան, այլ իր մոր ծանր հիվանդության հետ է կապված, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պորտալի տվյալների համաձայն՝ Թուրքմենստանի նախագահի մայրը՝ Օգուլաբաթ Բերդիմուհամեդովան, արդեն 10 օր Գերմանիայում է՝ բուժման:

Նրա վիճակը ծանր է գնահատվում: Հենց տասն օր առաջ էլ Բերդիմուհամեդովն անհետացել է տեսադաշտից:

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Բերդիմուհամեդովը մոտ 2 շաբաթ է՝ չի հայտնվել հանրության առաջ: Հուլիսի 15-ին պետական հեռուստաալիքները հայտնել էին, որ նա մեկնել է արձակուրդ, որը նվիրել է իր հերթական գիրքը գրելուն: Միևնույն ժամանակ որոշ լրատվամիջոցներ էլ գրել են, որ հուլիսի 12-ին նախագահական օդանավը վայրէջք է կատարել Գերմանիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բերդիմուհամեդով  


Վերնագիրի այլ պիտակները