Ռուսաստանից Վրաստան ավիաուղեւորների թիվը գրեթե 80 տոկոսով կրճատվել Է

17:18   22 Հուլիս 2019    256

Ռուսաստանի քաղաքացիները հուլիսի 8-ից՝ Վրաստան թռիչքների ժամանակավոր արգելքն ուժի մեջ մտնելու օրվանից, ավելի քան 2,8 հազար այց են կատարել հանրապետություն օդային տրանսպորտով, ինչը 78,6 տոկոսով պակաս Է 2018 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ:

Հուլիսի 22-ին այս տվյալները բերել Է Վրաստանի TBC Research ինտերնետ-հրատարակությունը, որն զբաղվում Է երկրի տնտեսական իրադրության վերլուծությամբ:

Հրատարակության տվյալներով՝ ՌԴ-ի քաղաքացիները հուլիսի երկրորդ շաբաթվա ընթացքում կատարել են ավելի քան 2,3 հազար այց Թբիլսիի միջազգային օդանավակայան, ինչը 75,2 տոկոսով պակաս Է անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ:

Քութայիսի միջազգային օդանավակայանը հուլիսի երկրորդ կեսին սպասարկել Է 129 մարդու ՌԴ-ից (անկումը 68,2 տոկոս): Իսկ ինչ վերաբերում Է Բաթումի միջազգային օդանավակայանին, ապա հուլիսի երկրորդ շաբաթվա ընթացքում այնտեղ Է ժամանել 449 քաղաքացի ՌԴ-ից (անկումը 88,1 տոկոս):

Կրճատվել Է նաեւ այն ռուսաստանցիների թիվն, ովքեր Վրաստան են ժամանել երկրների միջեւ այժմ գործող «Կազբեկ – Վերրին Լարս» միակ մաքսային անցակետով: Երկրորդ շաբաթվա ընթացքում այդ մաքսային անցակետով Ռուսաստանից Վրաստան Է ժամանել ավելի քան 24,5 հազար մարդ, ինչը 5,6 տոկոսով պակաս Է 2018 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները