Թուրքիան մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից․ Չավուշօղլու

17:23   22 Հուլիս 2019    274

Թուրքիան չի պատրաստվում դուրս գալ Հյուսիսատլնատյան դաշինքի կազմից։ Երկիրը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է, և Անկարայի ու կազմակերպության միջև համագործակցությունը շարունակվում է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Նա սրանով պատասխանել է թուրքական մամուլում տարածված այն տեղեկություններին, թե իշխանությունները մտադիր են երկիրը դուրս բերել դաշինքի կազմից այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ում դեմ հանդես եկան Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի գնմանը։

Մինչ այդ էլ նույն Ս-400 համակարգերի թեմայի համատեքստում ամերիկյան կողմն էր հայտարարել, որ ռուսական սպառազինություն գնելու դեպքում Թուրքիան դուրս կմնա ՆԱՏՕ-ի կազմից։

«Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս թողնել հնարավոր չէ, քանի որ դաշինքի կազմում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և եթե նույնիսկ մեկ երկիր դեմ լինի, որոշումը չի ընդունվի։ Ըստ այդմ՝ այդ մասին խոսակցությունները քաղաքական խարդավանք են»,- հայտարարել է նախարարն ու ասել, թե ում հետ կուզեն, կհամագործակցեն։

Նույն համատեքստում Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ, բայց եթե նման բան լինի, իրենք պատրաստ են հակընդդեմ քայլեր իրականացնել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները