Western Union-ը սահմանափակել է ՌԴ-ից դրամական փոխանցումների գումարը

17:29   22 Հուլիս 2019    501

Դրամական փոխանցումների՝ Ռուսաստանում աշխատող խոշոր համակարգերից մեկը՝ Western Union-ը, կրճատել է արտասահման փոխանցումների չափը՝ Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից և Վիետնամից բացի, 30 օրացուցային օրվա ընթացքում 600 հազար ռուբլու չափով։

Դա առաջին նման սահմանափակումը չէ, որ մտցրել է համակարգը։ Ապրիլի 16-ից՝ նորից 30 օրով, 100 հազարով կրճատվել է մեկ դրամական փոխանցման գումարը, որը Ռուսաստանից ուղարկվելու է Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան և Վիետնամ։ Ինչպես այն ժամանակ պարզաբանել էր ընկերության աշխատակիցը, այդ միջոցներն ուղղվել են դրամական միջոցների՝ հակաիրավական նպատակներով օգտագործման ռիսկերը նվազագույնի հասցնելուն։

«Մնացած մյուս բոլոր երկրներում 30 օրվա ընթացքում գործում է 600 հազար ռուբլու սահմանափակում։ Սահմանափակումը մտցվում է այսօրվանից», - երկուշաբթի ասել է Western Union-ի կոնտակտ-կենտրոնի աշխատակիցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: WesternUnion  


Վերնագիրի այլ պիտակները