Թերթերին 1 միլիոն մանաթ է հատկացվել. Կարգադրություն

13:00   22 Հուլիս 2019    316

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է Ադրբեջանի Հանրապետությունում հրատարակվող թերթերին լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու մասին կարգադրություն:

Ըստ կարգադրության՝ Ադրբեջանում հրատարակվող թերթերին ֆինանսական օգնություն հատկացնելու համար 2019 թվականը պետական բյուջեով նախատեսված Ադրբեջանի Հանրապետության նախագահի պահուստային հիմնադրամից 1 միլիոն մանաթ է հատկացվել Ադրբեջանի նախագահին առընթեր ԶԼՄ-ների զարգացման պետական աջակցության հիմնադրամին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել ֆինանսավորումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիեւ  


Վերնագիրի այլ պիտակները