Աբեի կուսակցությունը հաղթում է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտրություններում

17:36   22 Հուլիս 2019    264

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը համոզիչ հաղթանակ է արձանագրել երկրի խորհրդարանի վերին պալատի՝ կիրակի օրը կայացած ընտրություններում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լիբերալ-դեմոկրատները և նրանց կրտսեր կոալիցիոն գործընկեր «Կոմեիտո» կուսակցությունը տիրացել են խորհրդարանի վերին պալատի 124 մանդատներից 74-ին, սակայն դա, ըստ ճապոնական աղբյուրների, բավարար չէ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար:

Ինչպես հայտնում է Ազատությունը, նախընտրական շրջանում վարչապետ Աբեն խոստացել էր 85 մանդատ ստանալու դեպքում փոխել երկրի սահմանադրության 9-րդ հոդվածը:

1947 թվականին ամերիկյան կողմի պարտադրանքով ընդունված այս հոդվածի համաձայն Ճապոնիան հրաժարվում է միջազգային վեճերը պատերազմով հանգուցալուծելու իր ինքնիշխան իրավունքից և հրաժարվում է լիարժեք Զինված ուժեր ստեղծելու գաղափարից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները