Թրամփն անսպասելիորեն հայտնվել է Նյու Ջերսիի իր գոլֆ ակումբում անցկացվող հարսանյաց արարողությանը

17:45   22 Հուլիս 2019    280

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «CNN »-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն հայտնվել է Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր շրջանում գտնվող իր գոլֆ ակումբում շաբաթ երեկոյան անցկացված հարսանյաց արարողությանը:

Փեսացուն CNN-ին հայտնել է, որ նրանք նախագահին բազմաթիվ հրավիրատոմսեր են ուղարկել, բայց վստահ չէին, որ նա կներկայանա:

«Դա միանգամայն անակնկալ էր»,- հայտնել է նա:

Փեսացուն նշել է նաև, որ նա նախագահին խնդրել է ողջունել ներկաներին:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է մուգ կոստյումով, բայց առանց փողկապի Թրամփը դռան շեմին կանգնած ողջունում հավաքվածներին:

Նախագահը ժեստով կանչել է նորապսակներին, կանգնել նրանց մեջտեղում և վանկարկել. «ԱՄՆ, ԱՄՆ»:

«Նա այնքան ջենթլմեն է»,- հայտնել է փեսացուն:

Տղամարդը նշել է նաև, որ ինքն ու իր կինը, ինչպես նաև հյուրերի մի մասը, Թրամփի ջերմեռանդ աջակիցներն են: Զույգը գոլֆ ակումբում նշանադրվել էր 2017-ի նոյեմբերին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները