Լոնդոնը հնարավոր է սանկցիաներ կիրառի ընդդեմ Թեհրանի

17:54   22 Հուլիս 2019    269

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը ի պատասխան Իրանի կողմից բրիտանական լցանավի գրավման հայտարարել է, որ Լոնդոնը հնարավոր է սանկցիաներ կիրառի ընդդեմ Իրանի, մասնավորապես սառեցնելով բրիտանական բանկերում ունեցած իրանական հաշիվները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Telegraph պարբերականը։ Ըստ հրապարակման, ի պատասխան Իրանի գործողությունների, բրիտանական կաբինետը մշակում է տնտեսական սանկցիաներ ընդդեմ Թեհրանի։

Միաժամանակ նաեւ հնարավոր է Լոնդոնը դիմի ԵՄ-ին եւ ՄԱԿ-ին՝ համարժեք սանկցիաներ սահմանելու համար Իրանի դեպ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները