Կանադացին ազգային վիճակախաղով 7 մլն դոլար է շահել

19:54   22 Հուլիս 2019    243

Կանադայում հայտնի «49-ից 6» ազգային վիճակախաղում 9․1 մլն կանադական դոլար ջեքփոթ է խաղարկվել (7 մլն ԱՄՆ դոլար)։

«Դուրս եկած թվերն են՝ 4, 21, 30, 41, 44 և 46։ Բոնուս՝ թիվ 5-ը»,-հայտնել են OLG ընկերության ներկայացուցիչները, որն իրականացնում է խաղարկությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Շահողի անունը դեռ հայտնի չէ։ Բայց կազմակերպիչները գիտեն, որ տոմսը գնվել է Օնտարիո նահանգի բնակիչներից մեկի կողմից։ Այդ վայրի ևս մեկ բնակիչ շահել է 770 հազար դոլար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները