Չինաստանում 5G-ի միջոցով ուռուցքի հեռացման վիրահատություն են կատարել

19:18   22 Հուլիս 2019    267

Չինացի բժիշկները կաթնագեղձի քաղցկեղով տառապող կնոջը հեռակա վիրահատել են՝ օգտագործելով հինգերորդ սերնդի բջջային ցանցով միացումը, հաղորդում է China Daily-ն։

72-ամյա կինն օգնություն է ստացել Պուկոու քաղաքի բժշկական կնետրոնում։ Վիրահատությունը ղեկավարել է այդ ոլորտում գլխավոր մասնագետ Թան Ցզինհայը, որը հիվանդանոցից 20 կմ հեռավորությամբ է գտնվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա կառավարել է վիրահատության ընթացքը 5G ցանցի և լրացուցիչ իրականության միջոցով։ Փորձագետը փոխգործակցել է տեղացի բժիշկների հետ՝ պրոեկցիոն տախտակին ցուցադրելով վիրահատական կտրվածքը։ Ուռուցքի հեռացման համար շուրջ 2 ժամ է անհրաժեշտ եղել։ Այդ ամբողջ ընթացքում կապը կայուն է եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   5G  


Վերնագիրի այլ պիտակները