Թրամփը Սենատում դեմոկրատների առաջնորդի հետ կքննարկի միգրանտների հետ կապված իրադրությունը

18:46   22 Հուլիս 2019    255

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 21-ին հայտարարել Է, որ ինքը միադիր Է հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերի (Նյու Յորքի նահանգ) հետ Մեքսիկայի հետ սահմանին միգրանտների հետ կապված իրադրության առիթով:

«Սենատոր Շումերը եւ որոշ այլ դեմոկրատ սենատորներ վերջապես այցելել են հարավային սահման: Դա հիանալի Է: (…) Նա ասել Է, որ ցանկանում Է հանդիպել: Ես հանդիպում կնշանակեմ հնարավորինս շուտ»,- գրել Է Թրամփը Twitter-ի՝ իր Էջում: Հունիսի վերջին Թրամփը նախազգուշացրել Է, որ Միացյալ Նահանգների իրավապահ գերատեսչությունների աշխատակիցները շուտով կսկսեն արտաքսել միլիոնավոր անօրինական միգրանտների:

Մի քանի օր անց նա հայտարարել Է, որ ստուգայցերի անցկացումը հետաձգվում Է, քանի որ կառավարող Հանրապետական կուսակցությունը հուսով Է դեմոկրատների հետ կնքելու փոխզիջումային համաձայնագիր, որկ կոչված լինի ապահովելու անօրինական միգրացիայի եւ սահմանին վերահսկողության խստացման խնդրի լուծումը: Հուլիսի կեսերին ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում սկսվել են անօրինական միգրանտների ձերբակալումներ՝ նրանց հետագա արտաքսման նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները