Փարիզում կողոպտել են արքայազն Սավոյսկու բնակարանը

20:46   22 Հուլիս 2019    214

Փարիզում կողոպտել են Իտալիայի արքայազն Էմանուել-Ֆիլիբերտ Սավոյսկու բնակարանը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 19-ին: Ոճրագործները գողացել են զարդեր, որոնց արժեքը գնահատվում է 500 հազար եվրո: Կողոպուտի ժամանակ արքայազնը և նրա կինը՝ ֆրանսիացի դերասանուհի Քլոտիլդա Կուրոն, բնակարանում չեն եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետաքննությանը մոտ գտնվող աղբյուրի համաձայն՝ կարելի է ենթադրել, որ հանցագործները լավ ճանաչում են ընտանիքի զարդերը, քանի որ նրանք ամենից արժեքավոր նմուշներն են վերցրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները