ԵԱՏՀ-ն հրապարակել է զեկույց ԵԱՏՄ-ում կրիպտոարժույթների խնդիրների և բլոկչեյն շղթաների վերաբերյալ

20:56   22 Հուլիս 2019    252

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առաջին անգամ պատրաստել է զեկույց Եվրասիական տնտեսական միությունում կրիպտոարժույթների զարգացման և բլոկչեյն շղթաների ձևավորման վերաբերյալ։

Զեկույցի խորագիրն է «Կրիպտոարժույթները և բլոկչեյնը որպես նոր տնտեսության բաղկացուցիչ. Միության անդամ երկրների և միջազգային փորձի ուսումնասիրությունը և զարգացման հեռանկարները ԵԱՏՄ շրջանակներում», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», զեկույցը հիմնված է 2017-2019 թվականներին Հանձնաժողովի անցկացրած փորձագիտական հանդիպումների և քննարկումների վրա, ինչպես նաև պարունակում է անդամ պետությունների գործարար և ակադեմիական ոլորտների ներկայացուցիչների տեսակետները: Միության չորս երկրներում` Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում անցկացվել են ութ քննարկումներ և սեմինարներ:

ԵԱՏՀ-ն առաջարկում է ներկա փուլում ներդաշնակեցնել եվրասիական տարածքում իրավական կարգավորումները՝ հիմնվելով անդամ երկրների բլոկչեյն տեխնոլոգիաների իրավական կարգավորումների վրա։ Դա կապահովի Միության երկրների տնտեսության նոր ոլորտների միջև անարգել փոխհամագործակցության ձևավորում և կնվազեցնի ԵԱՏՄ տարածքում իրավական մրցակցությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները