Տորոնտոյում փակել են լողափերի մի մասը աղիքային վարակի պատճառով

21:52   22 Հուլիս 2019    285

Տորոնտոյի իշխանությունները հանգստյան օրերին որոշում են ընդունել փակել Օնտարիո լճի լողափերի մի մասը ջրում E.coli էնտերոհեմոռագիկ աղիքային ցուպիկի տարածման պատճառով, որն առաջ է եկել շատ շոգ եղանակի պատճառով։

Առողջապահության քաղաքային ծառայության փորձագետները պարզաբանել են, որ լողալու ժամանակ աղիքային ցուպիկը կարող է ջրի հետ միասին հայտնվել մարդու օրգանիզմում, բացի այդ, այն կարող է առաջ բերել մաշկային հիվանդություններ։

Լողափերը կփակվեն առնվազն մինչեւ ջերմաստիճանի իջնելը, որտեղ Ազգային օդերեւութաբանական գրասենյակի տվյալներով՝ հանգստյան օրերին ջերմաչափի սնդիկի սյունը բարձրացել է մինչեւ Ցելսիուսի 34 աստիճան։ Միեւնույն ժամանակ, բարձր խոնավության պատճառով օդի ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի 44 աստիճանի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները