Վենետիկում զբոսաշրջիկներին սուրճ եփելու համար տուգանել են 950 եվրոյով

09:23   23 Հուլիս 2019    230

Վենետիկում գերմանացի զբոսաշրջիկներին սուրճ եփելու համար տուգանել են 950 եվրոյով:

Պատճառն այն է, որ նրանք սուրճ են եփել ամենաայցելվող տեսարժան վայրերից մեկում՝ Ռիալտոյի կամրջի աստիճանների վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

BBC-ի տեղեկություններով՝ աստիճանների վրա սուրճ եփող զբոսաշրջիկների մասին ոստիկանությանը հայտնել են անցորդները: Արդյունքում նրանք ստիպված են եղել մոտ 1000 եվրո վճարել, ինչպես նաեւ լքել Վենետիկը:

«Անհրաժեշտ է հարգել Վենետիկը, այդ անդաստիարակ մարդիկ պետք է հասկանան դա: Մեր ոստիկանության շնորհիվ նրանք պատժվել են»,- իրավիճակը մեկնաբանել է Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն:

Նշենք, որ Վենետիկում զբոսաշրջիկների համար բավականին շատ տուգանքներ կան: Օրինակ՝ 200-450 եվրո՝ Վենետիկում հասարակական կարգը խախտելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները