ԱՄՆ-ն կարող է 10 օրում ջնջել Աֆղանստանը երկրի երեսից․ Թրամփ

09:42   23 Հուլիս 2019    248

ԱՄՆ-ն կարող էր Աֆղանստանը 10 օրում ջնջել երկրի երեսից։

Այս մասին երկուշաբթի Պակիստանի վարչապետ Իմրան Հանի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Եթե մենք ցանկանայինք Աֆղանստանում պատերազմ սկսել և հաղթել, ես մեկ շաբաթ անց կարող էի հաղթել։ Ես պարզպաես չեմ ցանկանում 10 մլն մարդու սպանել»,-ասել է Սպիտակ տան առաջնորդը։

Թրամփի խոսքով՝ ինքը կնախընտրեր ամերիկյան զորքերի դուրսբերումը և տարածաշրջանում ռազմական հակամարտության ավարտը, որը շարունակվում է արդեն 20 տարի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները