Աղդամի օկուպացիայից ի վեր անցել է 26 տարի

09:02   23 Հուլիս 2019    434

Հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական Աղդամի շրջանի բռնազավթումից անցել է 26 տարի: 1993 թվականի հուլիսի 23-ին Աղդամի շրջանը գրավեց հայկական զինված ուժերը:

Օկուպացիայի արդյունքում Աղդամի շրջանի 1154 քառակուսի կիլոմետրը հայկական վերահսկողության տակ է ընկել: Աղդամի միայն 22.6 տոկոսը, որի բնակչությունը 147.000 էր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հուլիսի 23-ին Ղարաբաղի մարգարիտը համարվող, Ադրբեջանի հնագույն ու անպարտելի ամրոցը՝ Աղդամի շրջանը ավելի քան մեկ ամիս տևող ծանր մարտերից հետո օկուպացվել է Հայաստանի զինված ուժերի կողմից: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Աղդամը ամենամեծ թվով շեհիդներ է տվել: Քաղաքի օկուպացումը ուղեկցվել է անզեն մարդկանց՝ կանանց, ծերերի, երեխաների ջարդերով, խոշտանգումներով ու սպանություններով:

Հարյուրավոր խաղաղ մարդիկ գերի են ընկել ու անհայտ կորել: Հայ վանդալները ոչնչացրել, երկրի երեսից ջնջել են գյուղեր, ադրբեջանական ժողովրդին պատկանող բազմաթիվ պատմամշակութային ու ճարտարապետական հուշարձաններ: Հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ, որոնց թվում են եղել Աղդամում հանգրվան գտած Շուշայից, Լաչինից, Խոջալուից, Աղդարայից և մյուս շրջաններից փախստականները, ստիպված են եղել երկրորդ անգամ փախստական դառնալ, որոնցից շատերը այսօր ապաստան են գտել հանրապետության տարբեր շրջաններում: Ղարաբաղյան հակամարտության առաջին օրերից պատերազմի ողջ ծանրությունը ընկել էր Աղդամի ու նրա բնակիչների վրա: Հարազատ հողերի, Աղդամի օկուպացումը անդառնալի կորուստ, ու սարսափելի ողբերգություն է ոչ միայն աղդամցիների, այլև ողջ ադրբեջանական ժողովրդի համար: Աղդամը Ադրբեջանի հին ու հարուստ պատմություն ունեցող շրջաններից է:

Շրջանում կար 27 արդյունաբերական և 57 կապի օբյեկտ, 114 կրթական և այլ մշակութային ու սոցիալական հաստատություններ, որոնք ավերվել ու թալանվել են հայ բարբարոսների կողմից: 1993 թվականի հուլիսի 23-ը՝ Ադրբեջանի պատմության ամենա սև էջերից մեկն է: Սակայն աղդամցիները հավատում են, որ շուտ թե ուշ արդարությունը կհաղթանակի, Աղդամը և Ադրբեջանի մյուս տարածքները կազատվեն հայկական օկուպացիայից և այդ վայրերի բնակիչները կվերադառնան իրենց հարազատ հողեր:

Մինչեւ Աղդամի օկուպացիան սոցիալ-տնտեսական շինությունների թիվը կազմում էր 1898, շրջանում կար 17 արդյունաբերական, 31 շինարարական, 397 հանրային օբյեկտ, 753 առեւտրի, 220 կենսային ձեռնարկություններ, 480 սոցիալական շենքեր, 24 հազար 446 բնակելի շենքեր, ինչպես նաեւ 54 նախադպրոցական, 116 ընդհանուր կրթական հաստատություններ, մի քանի բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղի, 13 մշակութային տներ, թանգարաններ եւ 109 մշակութային ակումբներ:

Նախնական հաշվարկներով, Աղդամի շրջանի օկուպացիայի արդյունքում, 252 միլիոն դոլարի նյութական վնաս է հասցվել Ադրբեջանին: Աղդամի համար մղվող մարտերում ավելի քան 6 հազար մարդ է զոհվել: 16 զինվոր արժանացել են Ադրբեջանի ազգային հերոսի կոչմանը: ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի անհապաղ դուրս բերումը պահանջող բանաձևեր է ընդունել: Սակայն Հայաստանը մինչ այսօր շարունակում է անտեսել դրանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ    


Վերնագիրի այլ պիտակները