Վենեսուելայում ուժեղացրել են անվտանգության միջոցները հոսանքի զանգվածային անջատումների պատճառով

10:14   23 Հուլիս 2019    478

Վենեսուելայի իշխանությունները լրացուցիչ ուժեր են ներգրավել երկրի Էներգամատակարարման համակարգում խոշոր խափանման պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է կառավարության հայտարարության մեջ, որը հուլիսի 22-ին իր Twitter-ում հրապարակել Է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Բացի դրանից, հանրապետության իշխանությունները ձեռնարկել են լրացուցիչ միջոցներ ջրամատակարարման հարցում եւ տրասպորտի եւ բժշկական հիմնարկությունների աշխատանքում ընդհատումների կանխման համար: Հուլիսի 22-ի երեկոյան ԷլեկտրաԷներգիայի զանգվածային անջատում Է տեղի ունեցել Կարակասի մի շարք շրջաններում եւ Վենեսուելայի բոլոր 23 նահանգներում:

Ինչպես հայտնել Է Բոլիվարյան Հանրապետության ԷլեկտրաԷներգետիկայի նախարար Ֆրեդի Բրիտոն, իշխանություններն սկսել են ԷլեկտրաԷներգիայի մատուցման համակարգի վերամիացումն Էլեկտրամատակարարման վերականգնման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները