Թրամփը հայտարարել է պետական պարտքի առաստաղի շուրջ պայմանավորվածության մասին

10:34   23 Հուլիս 2019    250

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկամյա բյուջեի և պետական պարտքի առաստաղի վերաբերյալ Կոնգրեսի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։

Համաձայնագիրն աջակցել են Սենատում մեծամասնության առաջնորդ Միթչ ՄաքՔոնելը, փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը, Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին և փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքարթին։

«Դա իսկական փոխզիջում է, որը հերթական հաղթանակը կդառնա մեր հիանալի զինվորականների և վետերանների համար»,-Twitter-ի իր էջում գրել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փետրվարին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը Սենատից հետո հաստատել է մինչև այս տարվա սեպտեմբեր կառավարության բյուջեի նախագիծը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները