Պակիստանում չեն բացառել միջուկային զենքից հրաժարումն ի պատասխան Հնդկաստանի համանման քայլի

15:25   23 Հուլիս 2019    179

Պակիստանը պատրաստ Է քննարկելու միջուկային զենքից հրաժարումը, եթե Հնդկաստանը դիմի նույնպիսի քայլի:

Հուլիսի 23-ին այդ մասին հայտարարել Է Պակիստանի վարչապետ Իմրան Խանը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այո՛, միջուկային պատերազմը տարբերակ չԷ,- ասել Է Խանը՝ պատասխանելով միջուկային զենքից հրաժարվելու՝ Իսլամաբադի պատրաստակամության մասին հարցին՝ ի պատասխան Հնդկաստանի կողմից համանման քայլերի:- Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ նման բախումը կհանգեցնի մեր ինքնաոչնչացման»:

Խանը նաեւ հիշեցրել Է, որ ինքը դիմել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հարաբերությունների նորմալացմանն աջակցելու, ինչպես նաեւ Քաշմիրի հարցի լուծմանն օգնելու խնդրանքով: «Քաշմիրը միակ պատճառն Է, որի հետեւանքով վերջին 70 տարում մենք չենք կարողացել ապրել որպես քաղաքակիրթ հաեւաններ»,- ընդգծել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան   Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները