Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 23-ին այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
«Կայծակի հարվածներից 11 մարդ է մահացել Բիհարի տարբեր շրջաններում: Եվս11-ը վնասվածքներ է ստացել, տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ»,- հայտարարել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը: Նահանգի ղեկավարությունը դրամական փոխհատուցումներ է նշանակել զոհերի ընտանիքներին:
Աղետի վայրում շարունակվում է որոնողական-փրկարարական գործողությունը:
Ավելի վաղ հաղորդվել է հեղեղումների պատճառով Բիհարի նահանգում 102 զոհվածների մասին: Հունիսի վերջին մուսոն է եկել Հարավային Ասիա, որը դարձել է ամենասաստիկներից մեկը վերջին տասը տարվա ընթացքում:
Տեղատարափ անձրեւներն առաջացրել են խնդիրներ՝ կապված տրանսպորտային հաղորդակցության, շենքերի փլուզման եւ բազմաթիվ դժբախտ աատահարների հետ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Հնդկաստան