Զարիֆը շնորհավորել է Ջոնսոնին

17:34   23 Հուլիս 2019    314

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնին վաղը Բրիտանիայի վարչապետ դառնալու կապակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իրանական նավթատար նավի ձերբակալությունը Մեյի (Բրիտանիայի ներկայիս վարչապետ) կողմից պարզապես ծովահենություն էր: Ես շնորհավորում են իմ նախկին գործընկերոջը` Բորիս Ջոնսոնին, այն կապակցությամբ, որ նա կդառնա Բրիտանիայի վարչապետ: Իրանը չի ձգտում առճակատման: Սակայն Պարսից ծոցի մեր ափային գիծը 1500 մղոն է: Դա մեր ջրային տարածքն է, և մենք կպաշտպանենք այն»,-գրել է նա:

Հայտնել ենք, որ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար, ինչպեսև սպասվում էր, ընտրվել է ԱԳ նախկին նախարար և Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը: Վաղը նա կդառնա երկրի վարչապետ այն բանից հետո, երբ գործող վարչապետ Թերեզա Մեյը վայր կդնի իր լիազորությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարիֆ   Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները