Ջոնսոնը Բրիտանիայի հիանալի վարչապետ կլինի. Թրամփ

20:47   23 Հուլիս 2019    187

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Բորիս Ջոնսոնին եւ վստահություն հայտնել, որ նա հիանալի վարչապետ կլինի:

«Շնորհավորում եմ Բորիս Ջոնսոնին Միացյալ Թագավորության նոր վարաչեպտ դառնալու կապակցությամբ: Նա հիանալի կաշխատի» - Twitter-ում գրել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ բրիտանացի եվրասկեպտիկ Բորիս Ջոնսոնը հաղթանակ էր տարել Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրություններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները