Իվանկա Թրամփը Ջոնսոնին «Միացյալ Քինգսթոնի» վարչապետ է կոչել

21:44   23 Հուլիս 2019    194

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, Բորիս Ջոնսոնին Բրիտանիայի պահպանողական կուսակցության առաջնորդ և երկրի վարչապետ ընտրվելու առիթով շնորհավորելիս սխալ է թույլ տվել։

Twitter- ի օգտատերերը նկատել են դա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սոցցանցում Իվանկան Ջոնսոնին անվանել է «Միացյալ Քինգսթոն»-ի վարչապետ: Սխալը հետագայում շտկվել է, սակայն օգտատերերը հասցրել են սքրինշոթ անել այն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները