Samsung-ը կորցրել է սմարթֆոնների ամենամեծ շուկան

22:53   17 Օգոստոս 2019    496

Երեք ամսվա ընթացքում կորեական ընկերությանը հաջողվել է Չինաստանում վաճառել ընդամենը 700 հազար սմարթֆոն։

Strategy Analytics վերլուծական բյուրոն զեկույց է հրապարակել, որից կարելի է ենթադրել` Samsung Electronics–ը գործնականում կորցրել է սմարթֆոնների չինական շուկան ՝ աշխարհում խոշորագույնը: Եթե 2016–ին Samsung-ի մասնաբաժինը չինական սմարթֆոնների շուկայում կազմել է 4,9%, ապա այս տարվա երկրորդ եռամսյակում ցուցանիշը նույնիսկ 1%–ի չի հասել (0,7%), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանում Samsung–ի սմարթֆոնների վաճառքի նվազումը միանգամից չի եղել։ 2017 թվականին չինական շուկայում կորեական ընկերության բաժինը նվազել է մինչև 2,1 տոկոս, 2018 թվականին ՝ մինչև 0,7 տոկոս, այս տարվա առաջին եռամսյակում ՝ այն բարձրացրել էր մինչև 1,1 տոկոս, իսկ հիմա այն կրկին նվազել է ՝ հասնելով 0,7 տոկոսի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները