Huawei-ը ներկայացրել Է Harmony OS նոր օպերացիոն համակարգը

21:15   13 Օգոստոս 2019    559

Huawei ընկերությունը ԱՄՆ-ի իշխանությունների կողմից իր դեմ կիրառված սահմանափակումներից հետո ներկայացրել Է Harmony OS սեփական օպերացիոն համակարգը շարժական հեռախոսների համար:

Շնորհանդեսը տեղի Է ունեցել Huawei Developer Conference – 2019 եռօրյա միջոցառման բացմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նորույթը կարող Է փոխարինելու գալ այժմ օգտագործվող Android օպերացիոն համակարգին: ԱՄՆ-ի առեւտրի նախարարության սեւ ցուցակում Huawei ընկերության ներառվելուց հետո մայիսի 17-ից Google ընկերությունը Huawei-ին զրկել Է Android-ի նորացումներից օգտվելու հնարավորությունից:

Ավելի ուշ Google-ը հայտարարել Է, որ նորացումները Huawei-ի սարքերի համար հասանելի կլինեն առաջիկա 90 օրվա ընթացքում՝ ժամանակավոր թույլատրագրին համապատասխան, որը մայիսի 20-ին տրվել Է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից: Ինչպես նշել են շնորհանդեսի ժամանակ, Harmony OS նոր օպերացիոն համակարգը չի կրկնում Android-ը, այն աշխատում Է միկրոմիջուկի հիման վրա եւ թույլ Է տալիս սինխրոնացնել տարբեր սարքեր՝ համակարգիչներ, հեռախոսներ եւ եւ այլ տեխնիկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Huawei  


Վերնագիրի այլ պիտակները