Մենք գնում ենք դեպի ավտորիտար պետություն. Մարգվելաշվիլի

12:06   11 Օգոստոս 2019    324

«Մենք գնում ենք դեպի ավտորիտար պետություն, և սա փաստ է», – հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Palitranews» հեռուստաալիքի եթերում:

Այսպես է արձագանքել Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդդիմադիր «Ռուսթավի 2» ՀԸ-ի արդեն նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի մեղադրանքին ՝ նշելով, որ պետության համար այսօր օրենսդրությունն այլևս առաջնահերթություն չէ, քանի որ այն քաղաքական գործիչների համար վերածվել է «մեյքափի», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ո՞րն է «Վրացական երազանքի» ձեռագիրը և որո՞նք են «Վրացական երազանքի» մեթոդները, ցավոք սրտի, սա արդեն շատ հեռու է իմ ճանաչած «Վրացական երազանքից»։ Ցանկանում եմ հիշեցնել մի հանգամանք, որ ինչ-որ կերպ, երբ կալանք էր դրվում «Ռուսթավի 2»-ի ունեցվածքի վրա, ընկերությունը Նիկա Գվարամիայի ղեկավարությամբ, միևնույնն է, ամենահաջողն էր, այդ թվում` ֆինանսապես », – ասել է Մարգվելաշվիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարգվելաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները