Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում. ուղիղ

14:20   12 Օգոստոս 2019    581

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, ավելի վաղ 2-րդ նախագահի աջակիցները իրազեկման ակցիա էին իրականացրել Մարդու իրավունքների պաշտպանի և Բարձրագույն դատական խորհրդի շենքերի մոտ:

Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ իրականացվում են ապօրինություններ, ԲԴԽ-ն մատնված է անգործության։ Ակցիայի մասնակիցները ԲԴԽ-ին կոչ էին արել օրենսդրության սահմաններում լինել դատական իշխանության երաշխավորը, երաշխավորել դատական իշխանության ինքնիշխանությունն ու արդարադատությունը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ է: Նա այժմ գտնվում է կալանքի տակ: Գործի վարույթը կասեցված է, քանի որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները