Ռուսաստանում աճում Է անտառային հրդեհների տարածքը

16:18   12 Օգոստոս 2019    190

Ռուսաստանի տարածաշրջանների դժվարամատչելի շրջաններում գործում Է 301 անտառային հրդեհ ավելի քան 2,7 միլիոն հեկտար տարածքում:

Այդ մասին հաղորդվում Է «Ավիալեսօխրանայի» կայքում: Այդ տարածքներում մարման աշխատանքները դադարեցված են արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման եւ հրդեհային անվանգության ապահովման տարածաշրջանային հանձնաժողովների որոշմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 5-ին, դժվարամատչելի վայրերում գործում Էր 270 հրդեհ 2,3 միլիոն հեկտար տարածքում: Այսպիսով, հրդեհների մակերեսն աճել Է ավելի քան 400 հազար հեկտարով: Ակտիվ մարման աշխատանքներ են կատարվում 283 հազար հեկտար տարածքում: Արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել Ռուսաստանի Դաշնության 4 սուբյեկտում. Իրկուտսկի մարզի, Սախայի Հանրապետության (Յակուտիայի), Կրասնոյարսկի երկրամասի ամբողջ տարածքում, Բուրյաթիայի Հանրապետության երեք մունիցիպալ շրջաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները