Չինաստանում մրրիկի զոհ է դարձել 44 մարդ

16:56   12 Օգոստոս 2019    226

Չինաստանում «Լեկիմա» մրրիկի զոհ է դարձել 44 մարդ:

«Լեկիմա»-ն Չինաստանի արևելքը պատուհասած 9-րդ մրրիկն է այս տարվա ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մրրիկը միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել երկրի տնտեսությանը, մեծ թվով ճանապարհներ անանցանելի են դարձել, ավերվել են պետական և մասնավոր ընկերությունների շենքեր և բնակելի տներ:

Քամու արագությունը հասել է ժամում 187 կիլոմետրի: Մոտ 1 միլիոն 200 հազար մարդ տարհանվել է: Հազարավոր չվերթներ չեղարկվել են: Մրրիկը շարժվում է դեպի Պեկին, սակայն, ըստ օդերևութաբանական կենտրոնի, հասնելով մայրաքաղաքին՝ «Լեկիմա»-ն կթուլանա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները