Հուլիսի տվյալներով Վրաստանի տուրիստական սեկտորը մինչև 60 մլն դոլարի վնաս է կրել. Բախտաձե

18:16   12 Օգոստոս 2019    172

Վրաստանի տուրիստական սեկտորը, հուլիս ամսվա տվյալներով, մինչեւ 60 մլն դոլարի վնաս Է կրել ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված իրադրության ֆոնին:

Այդ մասին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, խոստանալով, որ զբոսաշրջության հոսքի աճի դինամիկան կվերականգնվի: Վրաստանի վիճակագրության տվյալներով՝ անցյալ տարի Վրաստան ժամանած յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկը (21 տոկոս) Ռուսաստանից Էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վրաստանն ընթացիկ տարվա ամռանը ռուս զբոսաշրջիկներին կորցրեց այն բանից հետո, երբ Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց դադարեցնել ուղիղ չվերթերը Վրաստան: «Մեր կողմից արված քայլերը հիմք են տալիս հայտնելու, որ մենք անպայմանորեն կվերադարձնենք տուրիստական սեկտորի աճի այն դինամիկան, որն ունեինք:

Հուլիսի տվյալներով, տուրիստական սեկտորը մինչեւ 60 մլն դոլարի վնաս Է կրել, սակայն հունիս ամսին շատ լավ թրենդ Է դիտվում Աջարիայի տարածաշրջանում, երբ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ զբոսաշրջությունն աճել Է 40 տոկոսով»,- լրագրողներին հայտարարել Է վարչապետը. նրա խոսքը մեջբերում Է կառավարության մամուլի ծառայությունը:

Կառավարության ղեկավարը նշել Է բոլոր այն գործարարներին աջակցելու կարեւորությունը, որոնք իրենց գործունեությունը ծավալել են տուրիստական սեկտորում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բախտաձե   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները