Բրիտանիայի վարչապետի կինն առաջին անգամ պատմել է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին

22:33   12 Օգոստոս 2019    213

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնի կինը՝ Մարինա Ուիլերը, հայտնի իրավապաշտպան եւ գրող, որի հետ վարչապետն այժմ գտնվում է ամուսնալուծության գործընթացում, առաջին անգամ պատմել է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին:

Իր հոդվածում, որն օգոստոսի 11-ին հրապարակվել է The Sunday Times թերթում, Ուիլերը գրում է, որ այս ամռանը ենթարկվել է արգանդի վզիկի ուռուցքի հեռացման երեք վիրահատության, որն իր մոտ ախտորոշվել էր տարվա սկզբին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդ որում՝ բուժումը հաջողությամբ է անցել, իսկ անալիզները ցույց են տվել, որ ուռուցքը չի հասցրել տարածվել։ Ուիլերն իր պատմությունն օգտագործել է, որպեսզի բրիտանուհիների ուշադրությունը դարձնի այն բանի վրա, թե որքան կարեւոր է կանոնավոր կերպով ուռուցքային հիվանդությունների նշանների առկայության հետազոտություն անցնելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները