Իրաքում սպանվել է ԱՄՆ-ի «տարվա հատուկջոկատայինը»

09:05   13 Օգոստոս 2019    219

Իրաքում ԱՄՆ-ի Ծովային հետևակի զորամիավորման զինծառայող է զոհվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

35-ամյա սերժանտ Սքոթ Քոփենհաֆերը զոհվել է ԴԱԻՇ-ի ահաբեկչի փամփուշտից, օգոստոսի 10-ին, «Անսասան վճռականություն» գործողության ժամանակ։

Մինչև հատուկ նշանակության ջոկատ տեղափոխվելը Քոփենհաֆերը ծառայել է որպես գնդացրորդ և դիպուկահար։ 2018-ին նա «ծովային հետևակի լավագույն հատուկջոկատային» է ճանաչվել՝ Իրաքի հատուկ ջոկատը ղեկավարելու համար, որի գործողությունները նպաստեցին երկրի հյուսիսում ԴԱԻՇ-ի կործանմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները