Հոնկոնգի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը, սակայն խոչընդոտներով

09:34   13 Օգոստոս 2019    82

Հոնկոնգի միջազգային օդանավակայանը, որը հակակառավարական ցույցերի պատճառով չեղարկել էր օրվա բոլոր մեկնումներն ու ժամանումները, վերսկսել է աշխատանքը, սակայն հարյուրավոր չվերթներ հետաձգվել են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին:

Երկուշաբթի առավոտյան հարյուրավոր ցուցարարներ ներխուժել էին օդակայան և զբաղեցրել թռիչքների սպասասրահը, ևս հազարը շարունակում էին նստացույց անել ժամանումների սրահում, ինչով պայմանավորված օդանավակայանի աշխատանքը կաթվածահար էր եղել: Օդանավակայանի ղեկավարությունը հրահանգել էր չեղարկել բոլոր չվերթները մինչև օրվա վերջ:

Այժմ, տեղեկությունների համաձայն, սպասասրահներում հսկայական հերթեր են գոյացել: Ուղևորներից շատերն այլընտրանք չունենալով` քնել են գետնին: Նշվում է, որ վայրէջքների սրահում փոքր-ինչ հանգիստ է: Կան ցուցարարներ, որոնք պարզապես քայլում են պաստառներով:

Հանգստյան օրերին իրավապահների և արտահանձնման մասին օրենքի հակառակորդների միջև տեղի ունեցած դաժան բախումներից հետո ցուցարարները մարդկանց կոչ են անում միանալ իրենց՝ արտահայտելու դժգոհությունը:

Կիրակի շուրջ 40 մարդ տուժել է ցուցարարների և ոստիկանների միջև բախման հետևանքով: Հիշեցնենք, որ Հոնկոնգի իշխանություններն ապրիլին օրենք են ներկայացրել, որով թույլատրում են Չինաստանում քրեական հետապնդման ենթակա անձանց արտահանձնումը մայրցամաք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները