Բաղդադում զենքի պահեստ է պայթել

09:43   13 Օգոստոս 2019    151

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ուժգին պայթյուն է որոտացել։ Պայթել է զինամթերքի պահեստ, հայտնում է Sky News Arabia-ն։

Պայթյունը որոտացել է Աբու-Դաշիր շրջանում, որտեղ գտնվում է ժողովրդական շիայական աշխարհազորի ռազմաբազաներից մեկը։

Մի քանի արկեր ընկել են ԱՄՆ դեսպանատան մոտ։ Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը, որը գտնվում է «կանաչ գոտում»՝ Բաղդադի կենտրոնի կառավարական թաղամասում, միացրել է վտանգի մասին նախազգուշացնող ազդանշանները։

Իրաքյան բանակի օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչը հայտնել է, որ պայթյունը եղել է հին զինամթերքի ուտիլիզացման արդյունք։ Տուժածների և պատճառված նյութական վնասի մասին տեղեկություններ չկան։



Hayatsk.info

Հեշթեգներ: Բաղդադ  


Վերնագիրի այլ պիտակները