Ռուս հետազոտողները զոհվել են միջուկային նոր շարժիչի փորձարկման ձախողման ժամանակ. ամերիկացի փորձագետներ

11:40   13 Օգոստոս 2019    145

Ռուսաստանի դաշնային միջուկային կենտրոնի ղեկավարությունը խոստացել է շարունակել նոր զինատեսակների զարգացման աշխատանքները:

Համաձայն Միացյալ Նահանգների փորձագետների՝ ռուս հետազոտողները զոհվել են միջուկային նոր շարժիչի փորձարկման ձախողման ժամանակ:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հետևել և ավելին իմանալ տեղի ունեցած միջադեպի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք ունենք նմանատիպ, սակայն ավելի ժամանակակից տեխնոլոգիա: Ռուսական Skyfall-ի պայթյունը ստիպեց մարդկանց անհանգստանալ օբյեկտի և դրա սահմաններից դուրս մթնոլորտի մասին: Սա լավ չէ»,- գրել է Թրամփը:

Օրեր առաջ Արխանգելսկի մարզում փոքր միջուկային ռեակտոր է պայթել, որի հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ 3 մարդ: Որոշ աղբյուրներ հայտնում էին, որ տեղի է ունեցել ռադիացիոն արտանետում, սակայն իշխանությունները հայտարարել են, որ ռադիացիոն ֆոնի թույլատրելի մակադակը չի գերազանցվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները