Աթամբաևին սպանության և այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրվել

11:56   13 Օգոստոս 2019    136

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք է առաջադրվել սպանության և այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար:

Ինչպես հայտնում է Hayatsk.info գործակալությունը, այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է երկրի գլխավոր դատախազության օպերատիվ-հետախուզական գործունեության ու քննության վերահսկման վարչության պետ Զամիր Բեյշեկեևը:

«Աթամբաևին են փոխանցվել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ ծանուցագրեր՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, սպանություն, սպանության փորձ, պատանդառություն և բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի հանդեպ»,- հայտարարել է նա:

Ղրղզստանի օրենքների համաձայն՝ տվյալ հոդվածներով Աթամբաևին կարող է ցմահ ազատազրկում սպառնալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աթամբաև  


Վերնագիրի այլ պիտակները