Պուտինի դեմ բողոք է ներկայացվել առանց սաղավարտի մոտոցիկլետ վարելու համար

12:08   13 Օգոստոս 2019    91

Վլադիվոստոկից իրավաբան Մաքսիմ Չիխունովը խնդրել է Սևաստոպոլի պետավտոտեսչությանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վարչական պատասխանատվության ենթարկել առանց սաղավարտի մոտոցիկլետով երթևեկելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հայտնել է, որ օգոստոսի 10-ին «քաղաքացի Պուտինն անհայտ անձանց հետ» Սևաստոպոլում «Գիշերային գայլեր» մոտոակումբի շոուի ժամանակ առանց սաղավարտի մոտոցիկլետ է վարել:

Միևնույն ժամանակ, Լիպեցկի մարզային պատգամավորների խորհրդի պատգամավոր Օլեգ Խոմուտիննիկովը նույն հարցով դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային:

Կրեմլում, Գլխավոր դատախազությունում և Պետավտոտեսչությունում դեռ չեն մեկնաբանել տվյալ մեղադրանքը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2018 թվականի մայիսի 15-ին Պուտինը Ղրիմի կամրջի բացման արարողության ժամանակ «ԿամԱԶ» մեքենայով անցել էր կամրջի վրայով՝ առանց ամրագոտի կապելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները