ԱՄՆ-ում խստացրել են ներգաղթյալներին գրին քարտերի տրման կարգը

12:41   13 Օգոստոս 2019    186

ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել խստացնել այն օտարերկրացի քաղաքացիներին գրին քարտերի տրման կանոնները, որոնք ապագայում կարող են նպաստների կարիք ունենալ:

Համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է ԱՄՆ-ի Դաշնային գրանցամատյանի կայքում։

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությանը կից Քաղաքացիության եւ ներգաղթի հարցերի ծառայության տնօրեն Քեն Կուչինելիի խոսքով՝ նորամուծությունները կդառնան այն բանի երաշխիքը, որ հնարավորինս քիչ օտարերկրացիներ կգտնվեն պետության խնամակալության տակ:

«Կանոնները արգելք կստեղծեն այն օտարերկրացիների համար, որոնք մեծ հավանականությամբ կարող են դառնալ պետության խնամակալության տակ գտնվող անձինք, ժամանելու Մացյալ Նահանգներ եւ գրին-քանտ ստանալ»,- պարզաբանել Է նա ճեպազրույցի ընթացքում:

Նշվում Է, որ նոր փաստաթղթում ձեւակերպված Է այն մարդու հստակ սահմանումը, ով գտնվում Է պետության խնամակալության տակ: Այդ կատեգորիային կդասվեն այն անձինք, ովքեր մեկ կամ ավելի նպաստ են ստանում 12 ամիսը գերազանցող 36-ամսյա ժամանակամիջոցում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները