Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան անձեռնմխելիությունից զրկեց չորս ընդդիմադիր խորհրդարանականի

13:28   13 Օգոստոս 2019    127

Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան (ՍԱ) որոշել է ընդդիմության կողմից վերահսկվող Բոլիվարյան Հանրապետության Ազգային ասամբլեայի չորս պատգամավորի զրկել խորհրդարանական անձեռնմխելիությունից «հայրենիքի դավաճանության համար»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ օգոստոսի 12-ին այդ մասին հայտնել է երկրի պետական հեռուստատեսությունը:

Ավելի վաղ Վենեսուելայի Գերագույն դատարանը Սահմանադրական ասամբլեա խնդրագիր էր հղել Խոսե Գեռային, Տոմաս Գուանիպային եւ Խուան Պաբլո Գարսիային պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրանց գրասենյակներում ու տներում խուզարկություններ արտոնագրելու պահանջով:

Նրանց առաջադրվում են «դավաճանության, լիազորությունների բռնատիրման, խռովության հրապարակային սադրանքի, օրենքների խախտման եւ պետական հեղաշրջում կատարելու փորձի» մեղադրանքներ: Նաեւ պետական հեղաշրջում կատարելու փորձի մասնակցության կասկածանքով անձեռնմխելությունից զրկվել է ընդդիմադիր Ռաֆայել Գուսմանը:

Ընդամենը Սահմանադրական ժողովն անձեռնմխելիությունից զրկել Է արդեն 20 պատգամավորի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները