Կիմ Չեն Ընը 103 գիտնականների պարգեւատրել է Հս. Կորեայի պաշտպանության ամրապնդման գործում ավանդի համար

13:39   13 Օգոստոս 2019    208

Հյուսիսային Կորեայի Պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը զինվորական կոչումներ է շնորհել մի շարք գիտնականների նոր սպառազինության ստեղծման համար, հայտնում է Կորեական կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ Կիմ Չեն Ընը նոր կոչումներ է շնորհել 103 գիտնականների, «որոնք մեծ ավանդ են ունեցել ռազմական գիտության մեջ եւ երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում»: Առաջնորդը նրանց շնորհակալություն է հայտնել «բարդագույն տեխնոլոգիական խնդիրների լուծման» համար, ինչը թույլ է տվել ազգային պաշտպանության գործում հասնել «դարակազմիկ նշաձողի», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարավկորեացի դիտորդները նշում են, որ Հյուսիսային Կորեայում քաղաքացիական անձանց զինվորական կոչումների շնորհումը բարձրագույն պարգեւներից մեկն է եւ վկայում է երկրի ղեկավարության կողմից նրանց վաստակի ճանաչումը: Հյուսիսային Կորեան անցյալ ամսվա ընթացքում կատարել է փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների մի քանի արձակումներ, որոնցից վերջինը՝ օգոստոսի 10-ին: Կիմ Չեն Ընն ավելի վաղ զննել էր նոր սուզանավը, որը կարող է բալիստիկ հրթիռներ տանել եւ արձակել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն   Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները