ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների ղեկավարը հանդես է եկել Մոսկվայում բողոքողների աջակցությամբ

14:11   13 Օգոստոս 2019    331

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը համերաշխություն Է հայտնել Մոսկվայում բողոքի ակցիաների մասնակիցների հետ, որոնք հանդես են գալիս հանուն արդար ընտրությունների եւ պաշտպանում են իրենց ընտրական իրավունքները:

Նա իր հայտարարությունը հրապարակել Է Facebook-ում։ Կոնգրեսականը պաշտպանել Է «դեմոկրատիան ազատ եւ արդար ընտրությունների միջոցով վերականգնելու» ձգտումը: «Խոսքի ազատությունը ճնշելու եւ ընդդիմադիր թեկնածուներին դուրս մղելու Պուտինի ռեժիմի ձգտումը պետք Է մտահոգի ամբողջ աշխարհին, եւ ԱՄՆ-ի Կոնգրեսն ուշադիր հետեւում Է տեղի ունեցողին»,- ասված Է նրա հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոյերը Ռուսաստանի իշխանություններից պահանջել Է «ազատել քաղբանտարկյալներին, դադարեցնել խաղաղ բողոքողների ձերբակալությունները եւ թույլ տալ ընդդիմադիր թեկնածուներին մասնակցել ընտրություներին՝ չխախտելով նրանց իրավունքները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները