DM. Բրիտանական HMS Kent ռազմանավն ուղեւորվում է Պարսից ծոց

15:56   13 Օգոստոս 2019    145

Պորտսմուտում բազավորված բրիտանական HMS Kent ֆրեգատն ուղեւորվում է Պարսից ծոց:

Այս մասին հայտնել է բրիտանական Daily Mail պարբերականը՝ վկայակոչելով երկրի ՌԾՈՒ-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ HMS Kent-ը կփոխարինի HMS Duncan նավին եւ ԱՄՆ-ի հետ միասին խնդիրներ կկատարի Պարսից ծոցում նավագնացության անվտանգությանը հետեւելու առաքելության շրջանակում: Ենթադրվում է, որ Հորմուզի նեղուցով անցնելիս HMS Kent-ին նաեւ կուղեկցեն բրիտանական նավեր:

Պարսից ծոցի շրջանում իրավիճակը սրվել է այն բանից հտո, երբ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի էին ունեցել պայթյուններ եւ հրդեհներ: ԱՄՆ-ն միջադեպի պատասխանատու էր համարել Իրանին, նրան աջակցել էին Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան: Թեհրանն այս մեղադրանքները հերքել էր:

Ներկայումս, բացի Duncan ականակրից, Պարսից ծոցում են գտնվում եւս մի քանի նավեր եւ Մեծ Բրիտանիայի ՌԾՈՒ օժանդակ նավեր: Դրանք են՝ դեսանտային Cardigan Bay նավը, ինչպես նաեւ հակաականային պաշտպանության 4 նավերը՝ Ledbury-ն, Blyth-ը, Brocklesby-ն եւ Shoreham-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: HMS-Kent   Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները