Բաղդադում զոհվել է առնվազն մեկ մարդ, կա 29 վիրավոր

16:33   13 Օգոստոս 2019    136

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զինամթերքի պահեստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս 29-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հաղորդում է Reuters գործակալությունը:

Հաղորդվում է, որ պայթյունները որոտացել են Իրանի աջակցությունը վայելող շիա զինված խմբավորումների բազայում։ Արկերը հայտնվել են Բաղդադի կանաչ գոտու շրջանում, որտեղ տեղակայված է Իրաքում ամերիկյան դեսպանատունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ վիրավորների մեծ մասը դուրս է գրվել շրջանային հիվանդանոցներից՝ թեթև վնասվածքներով: Ոստիկանության աղբյուրը նշել է, որ հրդեհը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է եղել անփութությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաղդադ   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները