Դանիայի պաշտպանության նախարարությունը միացել Է Գրենլանդիայում հրդեհների մարմանը

16:51   13 Օգոստոս 2019    175

Դանիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը Գրենլանդիայի Սիսիմիուտի շրջան Է ուղարկել 38 հրշեջների եւ տեխնիկա բնական հրդեհների մարման համար:

Այդ մասին ասված Է թագավորության պաշտպանության նախարարության՝ օգոստոսի 13-ին տարածված մամուլի տեղեկագրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Առաջնահերթ խնդիրն Է՝ սահմանափակել հրդեհի տարածքը, թույլ չտալ այն տարածվի դրա սահմաններից ավելի հեռու եւ ի վերջո մարել կրակը»,- ասված Է տեքստում: Եթե դա կատարել չհաջողվի, ապա, փորձագետների գնահատումներով՝ հրդեհը կարող Է շարունակվել ամիսներ կամ նույնիսկ տարի եւ լուրջ հետեւանքներ ունենալ կղզու բնակիչների, դրա բուսական եւ կենդանական աշխարհի համար:

Գրենլանդիայում հրդեհը բռնկել Է ամռան սկզբին: Գրենլանդիայի եւ Դանիայի իշխանությունները գտնվել են մշտական շփման մեջ, եւ այժմ Գրենլանդիայի իքնակառավարումը դիմել Է Արտակարգ իրավիճակների վարչության օգնությանը: Ենթադրվում Է, որ գործողությունը տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դանիա   Գրենլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները