Ղրղզստանում կալանք է դրվել հանրապետության նախկին նախագահ Աթամբաևի 120 միավոր գույքի վրա

17:09   13 Օգոստոս 2019    185

Ղրղզստանում իշխանությունները կալանք են դրել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ունեցվածքի հիմնական մասի վրա:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հանրապետության գլխավոր դատախազ Օթքուրբեկ Ջամշիտովին: Նշվում է, որ նախկին նախագահ Աթամբաևի 120 միավոր գույքն արդեն կալանավորված է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հստակեցվում է, որ օգոստոսի 7-ին սկսվել է երկրի նախկին ղեկավարի ձերբակալման գործողությունը Քոյ-Թաշ գյուղում գտնվող նրա նստավայրում: Հատուկ գործողության արդյունքում սպանվել է հատուկ նշանակության ջոկատի մեկ մարտիկ, վիրավորվել է 136 մարդ:

Օգոստոսի 8-ին Աթամբաևը հանձնվել է ուժայիններին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աթամբաևը կասկածվում է հանցավոր հեղինակության գործով կոռուպցիայի մեջ, հայտնել է փաստաբանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան   Աթամբաև  


Վերնագիրի այլ պիտակները