Պուտինն ուշադրությամբ հետևում է ընթացող ակցիաներին. Պեսկով

17:55   13 Օգոստոս 2019    172

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադրությամբ հետևում է Մոսկվայում ընթացող բողոքի ակցիաներին:

Ինչպես հաղորդում է RT-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նախագահն, իհարկե, ուշադրություն է դարձնում տեղի ունեցողին… Ռուսաստանում ամեն օր բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք, բնականաբար, նախագահի ուշադրությանն արժանացող հարցեր են»,- ասել է նա:

Պեսկովն ընդգծել է՝ ոչ բոլոր հարցերով է, որ նախագահը պարտավոր է իր տեսակետը հայտնել: ՌԴ նախագահի խոսնակը նաև նշել է, որ մայրաքաղաքում անցկացվել են թե՛ նախապես հայտարարված ակցիաներ, թե՛ անկարգությունների կազմակերպման փորձեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները